Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից, տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



