ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել հանդիպել գերու հետPanorama.am-ը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) դեռ չի հաջողվել հանդիպել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի հետ: Այս մասին Panorama.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել