Tert.am-ը գրում է.

Հանրապետության 9 մարզերի 40 համայնքներում երեկ՝ մարտի 9-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, միայն 3-ում են գյուղապետեր ընտրվել, որոնք Հանրապետական կուսակցության կողմից չեն առաջադրվել կամ ինքնաառաջադրվել, մյուսներում ՀՀԿ-ականները գրեթե առանց մրցակցության են ընտրվել կամ վերընտրվել։

Հանրապետական թեկնածուները 3 գյուղերում, որտեղ մրցակցություն է եղել, մի դեպքում զիջել են ՀՅԴ թեկնածուին, մյուս երկուսում՝ ԲՀԿ-ական թեկնածուներին։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են հիմնականում կամ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող թեկնածուներ, կամ անկուսակցականներ, որոնք առաջադրվել են դարձյալ այս կուսակցության կողմից:

ՏԻՄ ընտրություններին մասնակցել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք թեկնածուներ, որոնցից երկուսը համայնքի գործող ղեկավարներ են եղել, մեկական թեկնածուներ՝ «Օրինաց երկիր», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել