Beatles-ի Sgt Peppers Lonely Hearts Club Band (թարգմանաբար՝ Սերժանտ Փեփերի՝ միայնակ սրտերի ակումբի նվագախումբ) ձայնասկավառակի շապիկը երաժշտության պատմության ամենահայտնի շապիկներից է: 

Beatles-ի ձայնասկավառակի այս շապիկը ավելի քան 60 հայտնի մարդու կոլաժ է: Կոլաժի համար ընտրված մարդկանց մեծամասնությունը կոլաժում ընդգրկվել է Beatles-ի անդամների խնդրանքով: Օրինակ՝ այս երեք հինդու գուրուները կոլաժում հայտնվել են Ջորջ Հարիսոնի խնդրանքով:  

Լենոնը խնդրել է, որ կոլաժի վրա պատկերված լինեն Ադոլֆ Հիտլերը, Մահաթմա Գանդին և Հիսուս Քրիստոսը: Այնուամենայնիվ, նրան թույլ չեն տվել կոլաժի մեջ ներառել Գանդիի ու Քրիստոսի նկարները, որովհետև ձայնագրման ընկերությունը վախենում էր, որ սա կարող է հասարակական դժգոհության ալիք ծնել: Մահաթմա Գանդիի նկարը չներառվեց կոլաժում, քանի որ EMI-ի ներկայացուցիչները մտահոգված էին, որ Հնդկաստանում դրան բացասաբար կարձագանքեն:

EMI-ին հարկավոր էր կոլաժի բոլոր կենդանի մարդկանց համաձայնությունը, իսկ բոլորի համաձայնությունը ստանալը իսկական մղձավանջ էր EMI-ի՝ իրավական հարցերով զբաղվող բաժնի համար: Կոլաժում պատկերված բոլոր հայտնի մարդիկ տվեցին իրենց համաձայնությունը: Միայն մի մարդու՝ Լեո Գորսիի նկարը հեռացվեց կոլաժից, քանի որ նա պահանջում էր 400 դոլարի վարձատրություն: Ահա Sgt Peppers Lonely Hearts Club Band անունը կրող ձայնասկավառակի շապիկին պատկերված մարդկանց ամբողջական ցուցակը.

Վերևի շարքը. ձախից աջ

Յուկտեշվար Գիրի՝ հինդու գուրու


 

Ալիստեր Քրոուլի՝ աճպարար


 

Մեյ Ուեսթ՝ դերասանուհի


 

Լենի Բրյուս՝ կատակերգու


 

Կառլհայնց Շտոքհաուզեն՝ գերմանացի կոմպոզիտոր


 

Ուիլյամ Կլոդ Ֆիլդս՝ կատակերգու


Կարլ Յունգ՝ հոգեբան


 

Էդգար Ալան Պո՝ գրող


 

Ֆրեդ Ասթեր՝ դերասան


 

Վարգասի աղջիկը՝ պաստառի մտացածին կերպար


 

Ռիչարդ Մերկին՝ նկարիչ


 

Հանց Հոլ՝ դերասան


 

Սայմոն Ռոդիա՝ դիզայներ


Բոբ Դիլան՝ երաժիշտ


Երկրորդ շարք

Օբրի Բյորդսլեյ՝ նկարազարդող


Ռոբերտ Պիլ՝ 19-րդ դարի բրիտանացի վարչապետ


Օլդոս Հաքսլի՝ գրող


Դիլան Թոմաս՝ բանաստեղծ


Թերի Սաուդերն՝ գրող


Դիոն՝ երգիչ


Թոնի Քերթիս՝ դերասան


Ուոլաս Բերման՝ նկարիչ


Թոմի Հենդլի՝ կատակերգու


 

Մերիլին Մոնրո՝ դերասանուհի


 

Ուիլյամ Բերոուզ՝ գրող


 

Մահավաթար Բաբաջի՝ հինդու գուրու


 

Սթեն Լորել՝ կատակերգակ


 

Ռիչարդ Լինդներ՝ նկարիչ


 

Օլիվեր Հարդի՝ կատակերգակ


Կառլ Մարքս՝ փիլիսոփա


Հերբերտ Ջորջ Ուելս՝ գրող


 

Պարամահանսա Յոգանանդա՝ հինդու գուրու


 

Զիգմունդ Ֆրոյդ՝ հոգեբույժ


 

Ստյուարտ Սատկլիֆ՝ երաժիշտ, Beatles-ի նախկին անդամ


 

Մաքս Միլլեր՝ կատակերգակ


 

Մառլոն Բրանդո՝ դերասան


 

Թոմ Միքս՝ դերասան


 

Օսկար Ուայլդ՝ գրող


 

Թայրոն Փաուեր՝ դերասան


Լարի Բել՝ նկարիչ


Դավիթ Լիվինգստոն՝ միսիոներ


 

Ջոնի Վայսմյուլլեր՝ դերասան


 

Սթիվեն Քրեյն՝ գրող


 

Իսսի Բոն՝ կատակերգակ


Ջորջ Բեռնարդ Շոու՝ դրամատուրգ


Հորաս Քլիֆորդ Վեստերման՝ քանդակագործ


Ալբերտ Սթաբինս՝ անգլիացի ֆուտբոլիստ


Լահիրի Մահասայ՝ գուրու


Լուիս Քերոլ՝ գրող


Լոուրենս Արաբացի՝ հնագետ, լրտես և գրող


Առջևի շարքը

Սոնի Լիսթոն՝ բռնցքամարտիկ


 

Շիրլի Թեմպլ՝ դերասանուհի (շապիկի վրա հայտնվում է երեք անգամ)


 

Ալբերտ Էյնշտեյն՝ ֆիզիկոս


 

Beatles (Ջոն Լենոն, Ռինգո Սթար, Փոլ Մաքքարթնի և Ջորջ Հարրիսոն)


Բոբի Բրին՝ երաժիշտ


Մառլեն Դիտրիխ՝ դերասանուհի

 

Դիանա Դորս՝ դերասանուհի

Լրացուցիչ փաստեր ձայնասկավառակի շապիկի մասին  

  • Սա բրիտանական առաջին ձայնասկավառակն էր, որի շապիկի ներսի մասում գրված էին երգերի խոսքերը:
  • Երկար ժամանակ շրջանառվում էր այն լեգենդը, որ լուսանկարի կանաչ բույսերը կանեփ են: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել