ՀԵՀ. Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը սեպտեմբերից փոխհատուցվելու էPanorama.am-ը գրում է.

Կրթաթոշակների փոխհատուցման համար կառավարությունը 60 մլն դրամ է հատկացրել: Այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել է 1500 ուսանող: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը:

Այս տարի դիմողների թվում շատ են սոցիալապես անապահով ուսանողները: Ուսանողների ընտրությունը, նրա խոսքով, կատարվում է հստակ չափորոշիչներով՝ ուսանողի առաջադիմություն, սոցիալապես անապահովություն, հասարակական ակտիվություն և այլն:

«Ստանալու են 80 հազարական դրամ պետական և միջպետական, մարզային բուհերի առաջին կուրսերի ուսանողները: Մարզերից դիմել է 217 ուսանող»,- ասաց Կարեն Ավագյանն ու տեղեկացրեց, որ վաղը վարչապետի և ԿԳ նախարարի մասնակցությամբ տեղի կունենա կրթաթոշակների համար հաղթած ուսանողների ցանկի հրապարակումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել