Lurer.com-ը գրում է.
Ջրային միջավայրում լուծած ներկերի ու լաքերի Հայաստան ներկրման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է մոտ 37 տոկոսով և հասել 4 հազար 310.2 տոննայի: Ներկրված ներկերի ու լաքերի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 5.7 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` մեր երկիր բերված ջրային միջավայրում լուծած ներկերի ու լաքերի հիմնական մասն Արաբական Միացյալ էմիրություններից (1875,2 տոննա), Թուրքիայից (1125,1 տոննա) և Գերմանիայից (439,5 տ.) է:
Միաժամանակ, անցյալ տարի Հայաստան ներկրված ջրային միջավայրում լուծած ներկերի ու լաքերի ծավալը պահպանել է 2012 թվականի ցուցանիշը և կազմել ավելի քան 2.2 հազար տոննա: Հարկ է նշել, որ անցյալ տարի մեր երկրից արտահանվել է ընդամենը մոտ 260 տոննա ներկեր ու լաքեր՝ լուծած ջրային և անջուր միջավայրերում: ՀՀ ԱՎԾ տվյալներով` նախորդ տարի մեր երկրում արտադրվել է 9 հազար 408.2 տոննա լաքաներկանյութեր, ինչը 13.3 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից:



