Հանրահավաքը կարծես հաջողությամբ՝ առանց առանձնահատուկ խոչընդոտների լուծում է իր առջև դրված առաջնային խնդիրը՝ դնելով հակաիշխանական լայն ճակատի ձևավորման վերջնական փուլի մեկնարկը:
Այս օրերին կարելի է հանդիպել և՛ առողջ, և՛ անառողջ, և՛ կառուցողական, և՛ ապակառուցողական բանավեճեր ու քննարկումներ: Բայց նման քաղաքական իրավիճակում շատ կարևոր է գիտակցել, որ եթե դրանք շատ սեղմ ժամկետներում չբերեն շատ կոնկրետ արդյունքների, ապա կվերածվեն առնվազն անիմաստ ու դատարկ բանավեճերի ու քննարկումների, որոնցում զուր ծախսած կլինենք թե՛ մեր ժամանակը, թե՛ Սերժ Սարգսյանի հանցախումբը տապալելու ծայրահեղ նպաստավոր այս պահը:
Անհրաժեշտ է, որ տվյալ բանավեճային մթնոլորտը հնարավորինս արագ բերի Հայաստանը կործանումից փրկելու ընդհանուր՝ համազգային գործողությունների:
Մեծ հաշվով՝ գործողությունների ծրագիրն արդեն իսկ ներկայացված է Մարտի 1-ի ՀԱԿ բազմահազարանոց հանրահավաքի կողմից: Այն կյանքի կոչելու համար մեզ այժմ ընդամենը անհրաժեշտ է ողջախոհություն, պահի կարևորության զգացում ու մի փոքր էլ աշխատասիրություն:
Շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ, եթե նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեռևս 2 տարի առաջ ներկայացված իշխանափոխության ծրագիրը (բուրժուադեմոկրատական հեղափոխություն) այս տարիների ընթացքում ո՛չ այլընտրանքային տեքստով, ո՛չ այլընտրանքային գործողությամբ չի հերքվել, և դեռ մի բան էլ օր-օրի ցույց է տալիս և ապացուցում է իր կենսունակությունը, ապա իսկապես ժամանակն է դադարեցնել բանավեճերն ու հեծանիվ հորինելու փորձերը և լծվել դաշտում առկա միակ լուծման տարբերակի կյանքի կոչմանը:
Միացո՛ւմ
Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել