Samsung-ը հրապարակել է նոր տեսահոլովակ, որտեղ ներկայացված են Galaxy S5-ի բոլոր նոր հնարավորությունները: Նոր սարքի շնորհանդեսը տեղի ունեցավ Samsung Unpacked 5-ի ժամանակ՝ MWC 2014-ի շրջանակներում:
Galaxy S5 օժտված է 5,1 դյույմ էկրանով 1920 х 1080 հաճախականությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով 2.5 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 16/32 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ, microSD չիպի միջոցով մինչև 64 ԳԲ հզորացնելու հնարավորությամբ:
Samsung-ի 4-րոպեոանոց պրոմո-տեսահոլովակում, կարելի է ականատես լինել, թե ինչպես է աշխատում Ultra Power Saving Mode ֆունկցիան, ինչպես է տեղի ունենում մատնահետքերի սկանը և ինչպես է աշխատում արագացված տվյալների փոխանակումը, վիդեոն և այլն:
Մի խոսքով, չչարաշահելով Ձեր համբերությունը, ստորև ներկայացնում ենք Samsung Galaxy S5-ի բոլոր նոր հնարավորությունների մասին պատմող տեսահոլովակը: