1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են 4 հազար տարեկան խառատի և մետաղյա արտադրանքներ, ինչպես նաև սաթե զարդեր և արջի մորթի: Այս մասին գրում է The Guardian-ը:
Գտածոն հայտնաբերվել է Դարտմուրի ճահիճներում՝ Անգլիայի հարավ-արևմուտքում: Խոսքը հուղարկավորված կնոջ մասին է, ում զմռսել են 4 հազար տարի առաջ: Վերոնշյալ իրերը հայտնաբերվել են մնացորդների կողքին գտնվող քարե տուփում:
Ենթադրաբար, կինը մահացել է 15-25 տարեկանում:
Իսկ գլխավոր գտածոն անագե գնդիկներն են, որոնք, ըստ գիտնականների, նախատեսված են եղել բրոնզ ստանալու համար: Դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ ժամանակակից Մեծ Բրիտանիայի տարածքում բրոնզը հայտնվել է 4 հազար տարի առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_256570.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել