Հարցը ուղարկել է Յանան, 20 տարեկան

Բարև Ձեզ, հարգելի հոգեբան

Խանդը ինձ հանգիստ չի տալիս:   Ընկերություն եմ անում գրեթե 5 ամիս: Նա ինձանից մեծ է 2 տարով: Չեմ ասի, թե մենք անչափ սիրում ենք իրար, կան ուժեղ զգացմունքներ և այլն: Բայց ես, ինչպես և նա  սիրահարված եմ(առաջին սեր): Որպես օրենք, հարաբերությունները պետք է կառուցվեն վստահության վրա, բայց վստահությունը ընկերոջս նկատմամբ ինձ մոտ ամբողջովին բացակայում է և դա բոլորովին հիմք չունի: Նա ինձ երբեք չի խաբել, նա այն մարդն է, որ ամեն ինչ ճիշտ է ասում: Նրան ահավոր խանդում եմ ու դրանից առաջանում է անվստահություն: Նրա ընկերներն ասում են,որ ես շարունակեմ այդպես անհիմն խանդել, ապա մենք կբաժանվեք. ո՞ր հիմարը  կտանի այդ անիմաստ խանդը: Կարծես ամեն ինչ հարթ է, նրա ընկերուհիները իմ նկատմամբ շատ սիրալիր են տրամադրված, նրա կողմից էլ ոչ մի ավելորդություն չեմ տեսնում:  Ինչ է ինձ հետ կատարվում, ես չեմ հասկանում: Եթե նա օնլայն չի, կամ չի պատասխանում զանգերիս, ուրեմն նա ինչ-որ մեկի հետ է:  Այդ մտքերը ինձ հանգիստ չեն տալիս և ես չեմ կարողանում սիրալիր լինել նրա նկատմամբ: Ասացեք, խնդրեմ, ինչպես ես պայքարեմ դրա դեմ, չեմ կարողանում ինքնուրույն գլուխ հանել:

 Պատասխանում է հոգեբանը. 

Սիրելի Յանա, Ձեր դեպքում խանդը օրինաչափ է(երիտասարդություն,առաջին սեր, ընկերուհիների առկայություն և այլն): Բայց Դուք ճիշտ եք, այն կարող է բերել հարաբերությունների խզման: Բայց միաժամանակ Ձեր ձեռքում Ձեր երջանկությունը: Դուք պետք է ասեք եր ընկերոջը Ձեր զգացմունքների ու սպասելիքների մասին և դա պետք է այնպես անեք,որ դրանից Ձեր հարաբերությունները ոչ թե վատանան, այլ ավելի ամրապնդվեն: Փորձեք փոքրիկ անակնկալներով ու մանրուքներով  գունավորել Ձեր սերը և երջանկացնել Ձեր ընկերոջը, մանավանդ որ դա անհրաժեշտ է երկուսիդ էլ: Կարողացեք ընդունել սիրո նրա դրսևորումները ու ցույց տվեք նրան ,որ դա հաճելիէ Ձեզ: Սերը պետք է նաև ժամանակի փորձություն անցնի, սիրեք և եղեք սիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել