Ստամբուլահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» կոչվող հայալեզու տեսահոլովակը այսօր կցուցադրվի թուրքական մասնավոր «Kral Tv» հեռուստաալիքով:
Երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է, որ թուրքական մասնավոր հեռուստաալիքով հայկական երգ է ցուցադրվում:
«Ձյունի փաթիլը» ավելի վաղ պետական «TRT» հեռուստաալիքով էլ էր ցուցադրվել: Սակայն այս անգամ ցուցադրվում է մասնավոր հեռուստաալիքով և դա շատ կարևոր է: Սա թուրքական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ հայերեն երգը հայտվում է մասնավոր հեռուստաալիքի եթերում»,-ասաց երգչուհին:
Նշենք, որ նախորդ տարի Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհու «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: Ձայնասկավառակումզետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/03/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել