Ես իհարկե զգում եմ, որ խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն լինելուց շատերի հավեսը մեղմ ասած փախել է զբաղվել քաղաքականությամբ, բայց մի քիչ հասկանալի չի, որ պատգամավորները, որոնց ի դեպ ժամանակին ձայն ենք տվել, ԱԺ-ում մեր ձայնը բարձրացնելու փոխարեն զբաղված են եսիմ ինչով:
Այ տնաշեններ, որ ալիքը թերթում ես ու մի երեք կին հավաքված են, մեջները պարտադիր ծաղիկի պես նստած պետք ա լինի ԲՀԿ մամլո խոսնակ Ուրիխանյան Տիգրանը: Ու խոսում ա կանանցից, նրանց սիրտը գրավելուց, կնամեծարությունից, նվերներից, կաբլուկներից, ստռազիկներով տռուսիկներից, կասմեծիկայից, լաքերի ու մուսերի ֆիրմաներից… ԸԽՔ ու ևս մի անգամ ԸԽՔ: Ու էս ԸԽՔ-ը և Տիգրանին ա վերաբերում և ԲՀԿ-ին, որ թողնում են, որ իրանց կլյուչեվոյ պաշտոն զբաղեցնող տղերքից մեկն էդքան արժեզրկի իրանց կուսակցությունն ու քաղաքականությունն առհասարակ: Լավ, էդքան պիլիկ տղամարդը ո՞նց կարա լինի: Լավ, բա քաղաքական գործի՞չը ոնց կարա էդքան պիլիկ լինի, որ քաղաքականությունը փոխարինի կանանց հետ զրույցներով, սուտի կոմպլիմենտներով ու եթերներում խունջիկ-մունջիկ գալով: Ծառուկյան ջան, ախպեր ջան, բարերար ջան, փրկիչ ջան, չգիտեմ էլ ինչ բառ ասեմ, որ շոյվես ու ասածս անես: Բռատովսկի խնդրում եմ, էդ զվյոզդը տարած ապերին կարգի հրավիրի: Մանավադն հիմա էլ միտինգների փուլում եք, ակտիվանում եք, բան եք անում, սենց ղզիկ վարքը հաստատ սազական չի ու պատիվ չի բերում ձեր կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել