Tert.am-ը գրում է.

DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը, սեփական մաշկի վրա է զգացել կանանց և տղամարդկանց իրավունքների անհավասարությունը, երբ մուտք է գործել տղամարդկանց աշխարհ։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրելով DJ-ի աշխատանքը՝ զգացել է տղամարդկանց կողմից խանդոտ վերաբերմունք, թե՝ կանայք այստեղ էլ հասան։

«Նախանձի ինչ-որ չափ էլ զգացի իմ հանդեպ, քանի որ այդ ոլորտը տղամադկանց է բնորոշ։ Հատկապես սկզբում շատ դժվար էր. տղամարդիկ նախ՝անլուրջ էին վերաբերում, հետո, երբ զգացին, որ մրցակից եմ դառնում իրենց, շատ վատ էին վերաբերում, այն աստիճանի, որ փորձում էին ոլորտից հեռացնել։ Իսկ քանի որ համառ եմ, պաշտպանեցի իմ աշխատելու իրավունքը իմ ուզած ոլորտում»,-նշեց նա։

Ամեն դեքպում՝ ըստ նրա, արդեն աղջիկների համար գնալով՝ ավելի է հեշտանում  «տղամարդկանց ոլորտներում» աշխատելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել