Վիզայի հարցով ամենաժլատ 5 երկրների ցանկը168.am-ը գրում է.

facte.ru կայքը կազմել է այն 5 երկրների ցանկը, ուր մեկնելու համար տուրիստական վիզա ստանալը շատ դժվար գործընթաց է:

1. Բութան: Սովորաբար որևէ երկիր մեկնելու համար մարդիկ ստանում են վիզա՝ դիմելով իրենց երկրում այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությանը: Բութան մեկնելու համար, սակայն, գործում է այլ կարգ: Դիմելով տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչությանը՝ տվյալ անձը կարող է ստանալ միայն նախնական թույլտվություն: Վիզա ստանալու համար տուրիստական գործակալը պետք է հարցում ուղարկի Բութանում տվյալ անձին ընդունող սուբյեկտին, որն էլ իր հերթին՝ պետք է հաղորդում ներկայացնի Բութանի Արտաքին գործերի նախարարությանը: Միայն դրանից հետո անձը կարող է թույլտվություն ստանալ: Այդ թույլտվությամբ, եկամուտների մասին տեղեկագրով, լուսանկարներով և հետադարձ տոմսով անհրաժեշտ է դիմել Բութանի քաղաքներից մեկի՝ Պարոյի միգրացիոն մասնագետներին, ովքեր անձնագրում պետք է դրոշմակնիք դնեն: Բութանի ևս մեկ առանձնահատկություն ունի. Պարզվում է՝ ավիատոմս գնելն այստեղ բավական բարդ է ու թանկ. ավիատոմսերը հասանելի են միայն տեղական ավիաընկերությունների կայքերում: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից Բութան հասնելու համար, օրինակ, անհրաժեշտ է 800 դոլար:

2. Սաուդյան Արաբիա: Այս երկրում հնարավոր չէ ստանալ տուրիստական վիզա: Տեղական իշխանությունները կարծում են, որ եթե ցանկանում եք մասնակցել հաջի արարողությանը, ապա կարող եք ստանալ վիզա ուխտագնացության համար. հենց այնպես երկրում թափառել պետք չէ: Այս երկրում հայտնվելու համար հնարավոր է ստանալ նաև տրանզիտ վիզա, որը հնարավորություն կտա երկրում մնալ

3 օր: Դա ստանալու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ, որի հարցերից մեկն էլ վերաբերում է կրոնին, անհրաժեշտ է նաև հավաքել որոշակի փաստաթղթեր: Սաուդյան Արաբիա այցելելու համար կան մի շարք սահմանափակումներ: Արգելվում է, օրինակ, երկիր մտցնել անվայել բովանդակությամբ նկարներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել