Ուշ գիշերին կարդալով ֆեյսբուքի ամբողջ խրոնիկան, մի բան հասկացա, որ մականուններով գործիչները այլևս ոչ մեկին չեն գայթակղում: Դրանք իրենք իրենց սպառել են: Եթե 20 տարի առաջ Վանոն պետք էր քրեածին տարրերին մաքրելու համար, ապա այսօր զարգացումները բերում են նրան, որ հասարակությունը ինքն իրեն է գնում մաքրման: Այլևս հնաոճ են համարվում վանոները: Եթե առաջներում քրեական աշխարհի հեղինակությունները որոշակի խավի մոտ առեղծվածային ու խորհրդավոր էին թվում, ապա հիմա, բարեբախտաբար, համատարած ընկալվում են` զզվելի ու ոչ մոդայիկ: Առաջընթացը գրանցված է: Մականունով պատգամավոր, ածականով նախարար, ակնհայտ տխուր անցյալ ունեցող պետական այր` սրանք այլևս չեն կարող գոյատևել, քանզի օրգանիզմը ինքստինքյան դուրս է մղում օտար մարմնին կամ հիվանդ բջիջին: Կամ այդ օրգանիզմը խոցվում և մահանում է, կամ էլ մաքրվում է: Մեր պետությունը դեռ երիտասարդ է, որի իմունիտետը ուժեղ է, այն իրավունք չունի մահանալու.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել