Ասեմ, որ ընդդիմության համար վարչապետ փոխելը ոչ մի իմաստ չունի, իսկ ինչ մնում է «այլընտրանք» կոչվածին՝ դա նրա համար շանս է իշխանության գալու: Եվ եթե հանկարծ այդ ուժը որոշի ընթացքում շնորհակալություն հայտնել «ոչ իշխանական» այլ ուժերին, ապա դա կունենա 20-րդ դարասկզբի պատկերը, երբ անդրկովկասյան սեյմում ֆինանսների՝ ազգությամբ հայ նախարարը փող էր հատկացնում, որպեսզի ազգությամբ վրացի մենշևիկ և կամ թաթար մուսաֆաթական նախարարներն ինչ-ինչ ձեռնարկներ նախաձեռնեին` ընդդեմ հայկական շահերի: Այդպիսի «համախմբման» իրական այլընտրանք համարում եմ 2017-ի Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր միացյալ ուժերով մասնակցելը և օրինավորության սկզբունքներով այն անցկացնելու ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼԸ: Կհաջողվի՝ շատ լավ, կունենանք ընդդիմադիր ավագանի-քաղաքապետ, չի հաջողվի՝ կունենանք այն, ինչին սովոր ենք վաղուց:



