Lurer.com-ը գրում է.

Ինչպես գրում է Independent-ը, Ղրիմի անդամակցությունը Ռուսաստանին, սպառնում է պարտիզանական պատերազմով, իսկ ուկրաինացիները չեն հանդուրժի Ղրիմի կորուստը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո:

«Ուկրաինացիները չեն հանդուրժի Ղրիմի կորուստը և ամեն գնով կպայքարեն իրենց ազատ և արդար իրավունքների համար»,-ասել է Տիմոշենկոն:

Բանակցությունների ընթացքում Տիմոշենկոն Մերկելին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա:

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային միջոցները չեն տվել ցանկալի և նկատելի արդյունք, ինչը սպառնում է Ղրիմը վերածել թեժ գծի: Ես ներկայացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների իմ նախագիծը՝ կոչ անելով Արևմուտքին թույլ չտալ անցկացնել Ղրիմն Ուկրաինայից տարանջատելու հարցով հանրաքվեն»,-ավելացրել է Տիմոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել