Yerevannews.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում կարծիք հայտնեց, թե մարտի 8-ին նվերները պետք է սիմվոլիկ լինեն, քանի որ մեծ նվերով չէ, որ պետք է հարգես կնոջը:  «Մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, էդ օրը մեր համար պաշտամունքի օր է», - նշեց նա:

Մեր այն հարցին, թե պատամավորն ինչպե՞ս է շնորհավորում կուսակցության կանանց, նա նշեց. «Բնականաբար, ծաղիկներ, բարեմաղթանքներ, քաջարելանք, վերջին հաշվով մեր պետության հիմնական զգացողությունը և հավերժությունը կախված է նաև կանանցից: Հայ մայրը լուրջ իրողություն է մեր կյանքում», - նշեց նա: Գալուստ Սահակյանի խոսքերով, հայ կնոջը պակասում է արժանի վերաբերմունք, թե հասարակության, թե տղամարդկանց, և թե կանանց կողմից: «Վերաբերմունքն ամենամեծ արժեքն է:

Մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, պիտի կարողանանք դա հավերժորեն, մեր պետության ամրապնդման ամբողջ ընթացքում էդ գաղափարախոսությունը դնենք մեր քայլերի հիմքում», - եզրափակեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել