Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ղրիմցի թաթարներին չեն թողնի ծանր վիճակում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ռուսաստանը պետք է հիշի Ղրիմի մյուս ժողովուրդների շարքում ղրիմցի թաթարների իրավունքը հավասարապես պաշտպանելու մասին:
Նշվում է, որ կողմերը համոզմունք են հայտնել, որ չնայած Մայդանի արմատական և ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողություններին, Ղրիմում կհաջողվի ապահովել ազգամիջյան և միջկրոնական խաղաղություն և հանգստություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=132881&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



