Iranians-povertyAraratnews.am-ը գրում է.

Իրանում շուրջ 15 միլիոն քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Մուսարեզա Սերվաթին։ Հաղորդում է Fars գործակալությունը։

«Դա նշանակում է, որ Իրանի քաղաքացիների 20 տոկոսն աղքատ է, և երկրի պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն այս տհաճ վիճակագրությանը», – ասել է նա։ Պատգամավորի խոսքերով՝ երկրի  7 միլիոն քաղաքացի, ոչ մի աջակցություն չի ստանում պետությունից։ «Իմամ Խոմեյնիի հիմնադրամն աջակցում է միայն 6 միլիոն աղքատների»,- նշել է Սերվեթին։

Տեղեկացնենք, որ 2010 թվականին Իրանի վիճակագրական ծառայությունը հաղորդել էր, որ 30 միլիոն իրանցիներ աղքատ են, որոնցից 10 միլիոնը՝ ծայրահեղ աղքատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել