Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աձագանել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերի հայտարաությանը. վերջինս հայտարարել է, թե մյունխենցիների հիանալի խաղը Գերմանիայի առաջնությունում, կասկածի տակ է դնում մրցակից թիմերի ինքնանվիրումը:

«Զամերը պետք է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնի, որ ինչ-որ մեկի մոտ իրեն «Բավարիա» հրավիրելու միտք է առաջացել: Կարծում եմ` առանց նրա էլ մյունխենցիների նույնքան միավորներ կհավաքեին: Ի սկզբանե չէի ցանկանում սա մեկնաբանել, սակայն չի կարելի ամբողջ ժամանակ նման բաներ խոսել»,-Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել