Tert.am-ը գրում է.
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հասկացել է, որ հիմնականում այն կանայք, ովքեր Փետրվարի 23-ին իրենց տղամարդկանց համար նվեր են գնել, նրանք էլ Մարտի 8-ին նվերներ կստանան, իսկ քանի որ հիմնական մասը չի նվեր չի տվել, ուրեմն...
«Փետրվարի 23-ն էլ տղամարդկանց պաշտոնական օրն էր և Մարտի 8-ի տոներից հետո տղամարդիկ պարտադրեցին, որ իրենց նկատմամբ էլ ինչ-որ ուշադրություն լինի և այդ ժամանակ արդեն հավասարություն մտավ. Փետրվարի 23-ին դուք եք մեզ նվեր առնում, մենք ձեզ՝ Մարտի 8-ին, իսկ երեխաներին էլ՝ Նոր տարուն։ Բոլորն էլ գոհ էին, իսկ հիմա արդեն մեզ մոտ դժվար ժամանակ է, բնակչության 85%-ի եկամուտը բավարարում է միայն ծննդյան օրը նվեր առնելուն, իսկ 10 տոկոսը սոված է մնում, դե պատկերացրեք, ինչ նվերի մասին կարող ենք խոսել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը և ցավով նկատեց, որ այսօր, թերևս, միայն տղամարդկանց 5%-ն է ի վիճակի կանանց ցանկալի նվերներ գնելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



