Life.panorma.am-ը գրում է.

«Տնփեսայի» վերադարձը և ոչ միայն… Անկեղծ զրույց Մկոյի հետ

Լավ ու որակյալ հումորը մարդկանց մոտ ժպիտ ու ծիծաղ է առաջացնում, ինչը բարձրացնում է ադրենալինն ու կյանքը երկարացնում ևս մի քանի ժամով: 

Փաստորեն չեմ սխալվի, եթե ասեմ, որ դերասան Մկրտիչ Արզումանյանը այս տարիների ընթացքում մեր կյանքը երկարացրել է մի քանի տարով…

Մարտի 10-ից մեկնարկում կլինի «Տնփեսա» սիթքոմի նոր եթերաշրջանը, որին շատերն անհամբեր են սպասում, նույնիսկ բաց չեն թողել նախորդի կրկնությունները:

Life.Panorama.am-ը, առիթ ունենալով բացառիկ հարցազրույց ունենալ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի հետ, բաց չթողեց առիթը և զրուցեց ոչ միայն «Տնփեսայից», այլև նոր ծրագրերից ու մարդկային հարաբերություններից… 

 

-Ամսի 10 ից «Տնփեսայի» նոր եթերաշրջանը սկսվելու էՀեռուստադիտողին ի՞նչնորություններ,

 փոփոխություններ են սպասվում նախագծի շրջանակներում:

-Ձևաչափի առումով ոչ մի փոփոխություն չկա, այլապես սխալ կլիներ ֆորմատի համար: Նորությունն այն է, որ ավելացել են երկու հիմնական կերպարներ՝ Կորյունի ընկերը և իր տղան, որոնք նոր զարգացումներ կհաղորդեն մեր սիթքոմին…Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել այս առումով, քանի որ նաև հետաքրքիր էքսպերիմենտ ենք կատարել: Ընդամենը 2-3 օրից ամեն ինչ կիմանաք…

-Ի դեպամեն անգամ «Տնփեսան» դիտելիս՝ մոռանում եմոր Կորյուն Անուշավանիչն ուԱնուշավան 

պապիկը նույն մարդն է:

-(Ժպտում է) Դուք դեռ ոչինչ, երբեմն սցենարիստն է մոռանում այդ մասին: Օրինակ, պատահել է, սցենարը ձեռքս վերցնելով՝ հանդիպել եմ նման դրվագի. Անուշավան պապին ընկնում է իր աթոռից, նրան են մոտենում Մանուկն ու Կորյունը ու բարձրացնում:

-Իսկ այլ ծրագրեր, նախագծեր սպասվո՞ւմ են:

-Իհարկե սպասվում են, բայց դրանք կլինեն մի քիչ ավելի ուշ՝ աշնանը, որովհետև դրա համար փոքր ինչ երկար ժամանակ է հարկավոր: Յուրաքանչյուր նոր նախագծի մշակումը բավականին երկար է տևում…Հուսով եմ, հաջողություն կունենան, որովհետև բավականին ժամանակ է աշխատանքներ են տարվում, և, բնականաբար, արվում է ամեն ինչ, որպեսզի սիրվի և ընդունվի հեռուստադիտողի կողմից… Բայց այդ նախագծերի մասին կխոսենք , երբ պատրաստ կլինեն…Իսկ այժմ ես հոգով-սրտով «կպած» եմ «Տնփեսային» և իմ ընկերների հետ միասին ամեն ինչ անելու եմ, որպեսզի 2-րդ եթերաշրջանը նույնպես հաջող ստացվի:

-Իսկ նոր ֆիլմի ե՞րբ սպասենք:

-Ունեմ նոր ֆիլմի առաջարկ, որի նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսին:  Այն կլինի «ֆանտաստիկ» ժանրում, բայց դա ևս աշնանը կհայտնվի կինոթատրուններում: Կարծում եմ, սա ևս շատ գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմ կլինի և կարժանանա հանդիսատեսի դրական գնահատականին…Այս տարի շատ ծանրաբեռնված է լինելու, բայց հուսով եմ՝ կհասցնեմ և հուսախաբ չեմ անի հանդիսատեսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել