Գեղեցկությունն ամենուր է…Ոչ թե նա է մեր աչքից խույս տալիս, այլ մեր աչքերն են խուսափում, կամ մենք չենք կարողանում նկատել նրան: Բնության մեջ չկա ոչինչ, որ ավելի հատկանշական լինի, քան կինը` իր հմայքով, իր գեղեցկությամբ, իր առեղծվածային, փոփոխական և միաժամանակ հաճելի հատկանիշներով…
Կինը նման է հենց բնությանը` նույն տարերքը, նույն անկանխատեսելիությունը, նույն գեղեցկությունը…Նա կարծես բնության նման անընդհատ փոփոխվում է, միշտ երևում յուրովի, առանձնահատուկ ու գաղտնիքներով պարուրված…
Բնության մեջ չկա ոչինչ, որ ավելի հատկանշական լինի, քան կնոջ մարմինը` նրա գեղեցիկ, սլացիկ մարմինը…Երբեմն նման ծաղիկի, իսկ ճկուն իրանը ծաղկի ցողունի, երբեմն նաև նման բնության մի հրաշագեղ, հրաշակերտ արարչագործության:
Բայց կնոջ մարմնի մեջ ինչ-որ պաշտում ենք նրա չափազանց գեղեցիկ ձևից ավելին նրա ներքին բոցն է, ներքին կրակը, որը կարծես ճառագայթելով լուսավորում է նրան, փոխանցվում իր շրջապատին…
Սիրելի կանայք, սեր եմ ցանկանում ձեզ, որովհետև միայն Սերն է ի զորու անմնացորդ նվիրաբերել, միայն նա երբեք ոչինչ չի վերցնում, քանզի ինչպե՞ս նա կարող է ինչ-որ բան վերցնել, եթե համայն Աշխարհն է նրան պատկանում:
Շնորհավոր…Գրկում և համբուրում եմ ձեզ` բոլորիդ…
Միշտ սիրված լինեք, շրջապատված լավ մարդկանցով, թող ձեր ներքին բոցը, կրակը, հմայքը անպակաս լինի ձեզանից…
Շնորհավոր…



