"Ultimate Survival" (Փրկվել ամեն գնով)՝ տեղեկատվական-ժամանցային հեռուստահաղորդում է "Discovery Channel"-ով, որը վերջերս հայտնի դարձավ նաև հայ հեռուսադիտողներին, երբ Շանթ հեռուստաընկերությունը սկսեց ցուցդրել այն: Նրա հաղորդավարին՝ Բիռ Գրիլսին իջեցնում են մոլորակի տարբեր ամայի վայրերում և նա պատմում է թե ինչպես փրկվել այդ բարդ պայմաններում: 
Գրիլսը բրիտանական հատուկ նշանակության ջոկատի նախկին սպա է և մասնագիտացել է բարդ պայմաններում փրկվելու հարցերում: Հաղորդման մեջ նա ցույց է տալիս ինչպես սնունդ գտնել, կողմնորոշվել տարածքում և դիմանալ շոգին ու ցրտին: Ի դեպ կադրերը հաճախ դաժան են, հաճախ էլ զզվելի: Մասնացորապես մեջս լավ տպավորվել է թե ինչպես էր երիտասարդը փղի կղանքից հեղուկ քամում և ինչպես էլ  հազարոտնուկներ ուտում:
Շատ հեռուստադիտողների, այդ թվում նաև մորս թվում է թե Բիռը ամայությունում միայնակ է և մեն-մենակ է պայքարում դաժան բնության դեմ, այնինչ դա երբեք այդպես չի լինում: Սա մի յուրօրինակ վիկիլիքս է ցույց տալու մեր ընթերցողներին, որ սա ընդամենը շոու է: Ահա հաղորդման backstage նկարահանումները, որտեղ երևում են թե Գրիլսի հետ ինչ մեծ թիմ է աշխատում և որ ձախողվելու դեպքում նրան արջերը հաստատ չեն ուտի կամ էլ սովամահ չի լինի:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել