Սիրելի տղամարդիկ, այսօր փորձեք ավելի վաղ արթնանալ և ձեր սիրելիի համար համեղ ու գեղեցիկ նախաճաշ պատրաստել, քանի դեռ նա քնած է: Իսկ ձեզ օգնելու համար մենք մի քանի բաղադրատոմս կներկայացնենք... դե որ շատ չտանջվեք :)

Թթվասերով ձվածեղ

Բաղադրությունը

ձու- 3 հատ

թթվասեր -3 ճաշի գդալ

քերած պանիր -100 գրամ 

աղ

սև պղպեղ

բուսայուղ կամ կարագ

Պատրաստման եղանակը

Թավայում տաքացրած բուսայուղի վրա լցնում ենք թթվասերը և հասցնում այն եռման աստիճանի, այնուհետև վրան ենք լցնում ձուն, չենք խառնում, ավելացնում ենք քերած պանիրը, աղը, պղպեղը և փակում թավայի կափարիչը: Թողնում ենք 5 րոպե, մինչև վրայի պանիրը հալվի: Շատ համեղ է ստացվում:


Սենդվիչ «Մոնտե Քրիստո»

Բաղադրիչները

հաց-4 շերտ,
պանիր «Չեդդեր»-100 գ,
ապուխտ-120 գ,
մանանեխ-2 ճ. գդ.,
ձու-1 հատ կամ  2 սպիտակուց,
կաթ-1/4 բաժակ,
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Հացին մանանեխ քսել (եթե չեք սիրում, փոխարինեք մայոնեզով): Վրան դնել ապուխտի և պանրի բարակ շերտ, վրան ծածկել ևս մեկ շերտ հացով: Ձուն կաթի հետ հարել: Սենդվիչը մտցնել ձվի մեջ, մի քիչ թողնել, որ զանգվածը ներծծվի: Յուղած տապակի մեջ շարել և թխել 3-5 րոպե «ամեն կողմից»` շուռ տալով: Սենդվիչները եռանկյունաձև կտրել, անմիջապես մատուցել: Կարելի է ցանկացած պանիր վերցնել:

Նախաճաշ սիրելիների համար

Բաղադրությունը 

սև հաց

ձու

աղ

կարագ


Ֆրանսիական տոստ պանրով

Բաղադրությունը

ձու- 2 հատ

սպիտակ հաց- 4 կտոր

կաթ-1/2 բաժակ

դարչին՝ ըստ ճաշակի

վանիլին-1/2 թեյի գդալ

քերած պանիր-50գ

կարագ-1 ճաշի գդալ


Ֆրանսիական տոստ շոկոլադով և հարած սերուցքով

Բաղադրությունը

Տոստի համար

2 ձու

1/4 բաժակ կաթ

3 կտոր տոստի հաց (1 հոգու համար)

դարչին և մեխակ

300 գրամ կարագ

 Շոկոլադե սոուսի համար

50 գրամ դառը շոկոլադ

1/3 բաժակ կաթ

1/2 թեյի գդալ մեղր

1/2 թեյի գդալ վանիլին


հարած սերուցք

Պատրաստման եղանակը

Տոստի կտորները թաթախեք իրար խառնած կաթի և ձվի մեջ: Թավայի մեջ տաքացրեք կարագը և տոստը 2 կողմերից լավ կարմրացրեք:

Իրար խառնեք կաթը, մեղրը, քերած դառը շոկոլադը և վանիլինը: Պատրաստի զանգվածը լցրեք արդեն կարմրացրած տոստերի վրա, կողքն էլ մի գդալ հարած սերուցք: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել