1in.am-ը գրում է.

ԵՄ-ի հետ հարաբերություններն ու իրանական «միջուկային դոսյեն» կդառնան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի՝ Իրան կատարելիք այցի հիմնական թեմաները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը Թեհրան կժամանի այսօր: Մարտի 9 և 10-ին նա բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնի Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ հայտնել է Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը:

Էշթոնի այցը կկայանա Իրանի և «վեցյակի» խորհրդակցությունների հերթական ռաունդի նախաշեմին, որը կանցկացվի Վիեննայում՝ մարտի 17-20-ը:

Իր հերթին Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին հայտարարել է, որ այցի ընթացքում Էշթոնը կհանդիպի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Մարտի 10-ին նա մտադիր է այցելել Իրանի պատմական կենտրոն՝ Սպահան քաղաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել