«Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։ Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել։

Գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ծավալուն քննարկում չի եղել նաև երեկ տեղի ունեցած խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի փակ հանդիպման ընթացքում։
Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում այդ հարցը չի դրվելու։ Այն առայժմ տեղափոխվել է հաջորդ քառօրյա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել