10-ամյա երեխան կարիքի մեջ է

Վայք քաղաքի բնակիչ (10-ամյա) Միլենա Արտակի Հարությունյանի մոտ ծնված օրվանից ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Միլենային 7 տարեկանում ծնողների և հարազատների ջանքերի շնորհիվ վիրահատել են: Այդ ընթացքում Միլենայի ծնողները արել են ամեն ինչ` հասարակությունում նրան ինտեգրելու համար: Այժմ նա սովորում է Վայքի հիմնական դպրոցում: Ներկայումս նա կարիք ունի ազատ տեղաշարժման, քանի որ դժվարանում է քայլել: Հիվանդությունը վերջնականապես կարող է բուժվել միայն արտասահմանում, որի համար գումար է հարկավոր: Այս պահին Միլենայի ընտանիքը չունի անհրաժեշտ գումար դա իրականացնելու համար: Խնդրում ենք օգնել տարածելու այս ինֆորմացիան, և Ձեր ներդրումը կատարեք երեխայի քայլելու և հասարակությանը վերջնական ինտեգրվելու գործում: Կանխավ շնորհակալություն: 

Հայէկոնոմբանկ` Լիանա Ավագյան (Միլենայի մայրն է) հեռ. 093 71 72 48
AMD 163538004462 USD 163538004470 EUR 163538004488 RUR 163538004496


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել