Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պնդում է, որ Կիևը և Եվրամիությունը որոշել են մոտ ժամանակներում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը։
Սա հետաքրքիր հայտարարություն է այն իմաստով, որ փաստորեն Բրյուսելում համաձայնել են Ասոցացման պայմանագրի փուլային կամ մաս-մաս ստորագրմանը։
Օրինակ՝ սեպտեմբերի երեքից հետո Հայաստանի իշխանությունը մոտավորապես նույնն էր առաջարկում Բրյուսելին, սակայն չոր մերժում ստացավ։
Հիմա ստացվում է, որ Եվրամիության ղեկավարությունն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում։
Ի՞նչ է սա՝ վարվող անարդյունավետ քաղաքականության գիտակցո՞ւմ ու վերանայո՞ւմ, թե առանձնահատուկ վերաբերմունք Ուկրաինային։ Հետևություններ անելը դժվար է. հարցի հստակ պատասխանը կտա ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել