1in.am-ը գրում է.
Մեծ քանակությամբ մսի և պանրի օգտագործումը միջին տարիքում նույնքան վնասակար է առողջության համար, որքան ծխելը, պարզել են ամերիկացի գիտնականները:
50 տարեկանից բարձր 1000 տղամարդկանց և կանանց առողջական տվյալների ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր կենդանական սպիտակուցներ շատ են օգտագործում, մահացության դեպքերը կրկնակի ավելի են նրանցից, ովքեր չեն չարաշահում կենդանական սպիտակուցը: Դրանից բացի, նրանց մոտ քաղցկեղից մահանալու հավանականությունը չորս անգամ ավելի է, ինչպես և ծխողների մոտ:
Ուսումնասիրողների խոսքերով՝ մսի, պանրի, ձվի և կենդանական ծագման այլ մթերքների մեջ պարունակվող սպիտակուցը խթանում է ուռուցքների զարգացումը և արագացնում օրգանիզմի ծերացումը: Նրանք խորհուրդ են տալիս 50-65 տարեկան հասակում կրճատել կենդանական սպիտակուցի օգտագործումը, դրա փոխարեն սպիտակուց ընդունել ձկան, լոբու և ոսպի միջոցով:
Պարզվել է նաև, որ այդ սահմանափակումները հավերժ չեն, դրանք գործում են միայն մինչև 65 տարեկան հասակը, իսկ 65 տարեկանն անց մարդկանց համար կենդանական սպիտակուցներով հարուստ սնունդը օգտակար է:
Բրիտանացի փորձագետները, սակայն, կասկածում են այդ ուսումնասիրության արդյունքներին և նշում են, որ քաղցկեղից պաշտպանվելու լավագույն միջոցները ծխելը թողնելը, քաշին հետևելը, ալկոհոլային խմիչքները չչարաշահելն ու ակտիվ ապրելակերպ վարելն է, գրում է Mail Online-ը: