Lurer.com-ը գրում է.
Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ավելի քան 50 անդամներ են սպանվել: վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ձերբակալվել են ևս տասնյակ զինյալներ: Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ռազմական օդանավեր ը ռմբակոծում են Նամիա, Թասիլ, Արևեյլան Ղարիա գյուղերը, ինչպես նաև Դարաայի Տարի աս Սադ թաղամասը: Բացի այդ, հրթիռակոծման են ենթարկվում Հյուսիսային Համայի գյուղերը:
Ընդդիմադիր աղբյուրների տեղեկացմամբ, «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորմանը պատկանող «Լիուա Ջաաֆար ատ տայյար» խմբավորումը Դեր Զորի հարավ-արևմտյան հատվածում հարձակում է գործել սիրիական բանակի ստորաբաժանումների վրա: Բախումների հետևանքով հոսանքազրկվել է Հալեպի մարզը:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Մուրք քաղաքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ սիրիական բանակի 14 անդամ է սպանվել:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: