Ոմանք Մարտի 8-ի նախօրյակին սկսեցին նորից քլնգել սովետականը, չգիտեմինչականը...
Մարտի 8-ը որպես Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ չի հիմնվել Սովետական Միությունում, քանի որ այդ ժամանակ դեռ Սովետական Միությունը գոյություն չուներ: Այդ տոնը վերագրվում է Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկին՝ ԿԼԱՐԱ ՑԵՏԿԻՆԻՆ;
Այո, Սովետական Միությունում այդ տոնը նշվում էր լայնորեն: Իսկ ի՞նչ վատ բան կար, որ մեկ անգամ ևս մեծարվեին կանայք, որ գարունն առավել գեղեցկանար կանանց տոնով, որ մայրիկները մեկ օր էլ ավել հանգստանային...
Ինչ վերաբերում է ՀՀ տոների մեջ Մարտի 8-ի ներառմանը, ապա դա էլ հիշեցնեմ, որ արվել է մեր օրերում, Անկախ Հայաստանի խորհրդարանի կողմից...
Ու դարձյալ դրանում վատ բան չկա...
Ի դեպ, երբ հեթանոսական մի շարք տոներ մասնակի այլափոխումներով ներկայացվում են որպես քրիստոնեական տոներ, ինչու՞ չեն ընդվզում...



