Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկել է վճարովի ավտոկայանատեղերի՝ «կարմիր գծերի» հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը և նշեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներին ուղղված որոշ հարցեր բաց են մնացել, և կարիք կա քննարկումը շարունակելու:


«Ամենակարևորը՝ բաց է մնացել այն հարցը, թե ինչ հայեցակարգային խնդիր լուծեցինք սրանով: Արդյո՞ք այս վճարովի ավտոկայանատեղիների միջոցով կարողացանք լուծել քաղաքում երթևեկության կարգավորման, խցանումների թուլացման խնդիրը, արդյո՞ք ոչ նյութական բավարար օգուտ ստացանք այդ ռեֆորմից»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանը նաև նշեց, որ առաջիկայում հանձնաժողովը կքննարկի նաև խորհրդարանական լսումների հարցը, որին կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը և կարծիքներ կարտահայտեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել