Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Nissan մակնիշի 43 DM 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Համով Օջախ ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե Էլեկտրասյանը, որը հարվածի արդյունքում տապալել է գետին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել` դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքում գործող Նաիրիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու Համով Օջախ ռեստորանային համալիրի աշխատակիցները: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



