Esem.am-ը գրում է.
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանի երկու նոր աշխատանքների մասին ESem.am-ը պատմել է: «Հայ սուպերսթար» առաջինի հաղթողը անցած տարի նկարահանեց նոր տեսահոլովակ` «Իմ…» կոչվող երգի հիման վրա: Սակայն մինչ օրս ներկայացրել է միայն դրա անոնսը: «Տեսահոլովակի որոշ կադրեր ինչ-ինչ պատճառներով դեռևս նկարահանված չեն: Կարծում եմ` մինչև աշուն պատրաստ կլինի. նկարահանված կադրերն աշնանն ենք արել, այդ իսկ պատճառով կարծում եմ` տեսահոլովակն էլ աշնանը կլինի»:

Մինչ այդ երգչուհին իր ուժերն է փորձում նոր նախագծում` «Պրեմիերա 2»-ում: Սուսաննան ESem.am-ին պատմեց, որ ցանկություն է ունեցել մասնակցելու «Պրեմիերա-1» -ին, սակայն այդ շրջանում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի հետ մեկնել էր Ճապոնիա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://esem.am/news/article/view/5/9295/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել