Panorama.am-ը գրում է.
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված խնդիրներին, նշեց, որ այսօր միջազգային իրավիճակն ու տարածաշրջանային իրադրությունը նպաստավոր չեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
Ըստ նրա` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մոտ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում այլ երկրներ են, մասնավորապես` Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակը, ուստի գերտերությունների օրակարգային խնդիրը Եվրոպայի ամենամեծ պետությունում խնդիրների կարգավորումն է:
Այդուհանդերձ, թուրքագետը նշեց, որ այսօրվա դրությամբ կարելի է արձանագրել, որ որոշակի դրական տեղաշարժեր եղել են` կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Մասնավորապես, ըստ Հակոբ Չաքրյանի, Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը հայտարարություններ արեցին և Թուրքիային հիշեցրեցին պատմական անցյալը:
«Եթե Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը մինչև 2015 թվականը հետամուտ լինեն իրենց իսկ կատարած հայտարարություններին, ապա` տեղաշարժն այս հարցում էական կլինի»,- ասաց թուրքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



