Մինչ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն մարտական պատրաստության բարձր աստիճանի վրա են և տարբեր մակարդակներում ռմբահարում են միմյանց, ԱԺ փափկասուն ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համարել է յուրօրինակ, ՇԱՏ ազգային գործիչ...
Հետաքրքիր դիտարկում է: Որպես կանոն «պատերազմական» վիճակում գտնվող կուսակցությունների առանցքային գործիչները միմյանց նկատմամբ այդպիսի հաճոյախոսություններ չեն շռայլում: ՀՀԿ-ն ջանք չի խնայում այդ ՇԱՏ ազգային գործչին կարկանդակի ՔԻՉ բաժինը թողնելու համար, իսկ տիկինը ակնհայտորեն ջուր է լցնում ԲՀԿ-ական քարոզչության ջրաղացին...
Սա այն դեպքում, երբ տիկնոջից ընդամենը մի քիչ ձախ նստող Շարմազանովը փաստացի պատերազմական դրության մեջ է ՇԱՏ ազգային հայտարարված առաջնորդի թիմի հետ... Հետաքրքիր է` ինչ է մտածում այս թեմայով այն հայտնի փոքրամարմին անձը, որ նստում է ԲՀԿ-ի դեմ մարտնչող Շարմազանովի և իր խնամուն ՇԱՏ ազգային համարող Նաղդալյանի արանքում...
Հավանաբար տիկինը, Ծառուկյանին հաճոյախոսելով, իր անմիջական շեֆի ականջն է շոյել: Հարազատություն կա, բան կա: Գոնե ինչ-որ կերպ պետք է արդարացնի իր գոյությունը Ծառուկյանի խնամու աջ կողմում, թե՝ ոչ...

Հ.Գ. Ասում են` փոքրամարմին Իվանիշվիլին մեծ վարկանիշ ուներ վրացուհիների, հատկապես պետական համակարգում աշխատող կանանց շրջանում...
Էն աժդահա մարդու պարագայում դա այդքան էլ զարմանալի չէ...
Սա` իմիջիայլոց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել