Նիհարեցնող միջոցներ 
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Եթե աղջիկը չափազանց շատ է մտահոգված իր կառուցվածքով և անընդհատ մի դիետայից մյուսին է անցնում, ապա դա չի նշանակում, որ տղամարդը այդ պրոցեսին պետք է ունենա իր անմիջական մասնակցությունը: Եթե Դուք նկատել եք, որ Ձեր սիրելին երկրորդ շաբաթն անընդմեջ հրաժարվում է պաստայից և աղանդերներից, մի նվիրեք նրան հակացելյուլիտային քսուքներ, նիհարելու համար դեղահաբեր և երբեք մի նվիրեք կշեռք: Եթե Դուք այդպիսի քայլ անեք, ապա կնշանակի, որ «Ի՞նչ ես կարծում, ես գիրացել եմ» հարցին, դրական պատասխան եք տվել:   

Քսուք բշտիկների դեմ
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Հավատացեք, որ աղջիկը կկարողանա ինքը լուծել այդ խնդիրները, իսկ տղամարդու աշխատանքն է չնկատել փոքրիկ թերությունները:

Պլաստիկ վիրահատություն
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Իհարկե, եթե Ձեր ընկերուհին բազմաթիվ անգամ ասել է, որ կցանկանար Իրինա Շեյքի պես կուրծք ունենալ, Քեյթ Միդլթոնի պես քիթ և գեղեցիկ հետույք, ապա նրա համար հրաշալի նվեր կլիներ պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժի մոտ վիրահատությունը: Իսկ եթե վերը նշված չափանիշները բացարձակ չեն գրավում և հետաքրքրում Ձեր ընկերուհուն, ապա շնորհակալության փոխարեն սպասեք իրական սկանդալի:

Հուշանվերներ
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Խորհուրդ չի տրվում նվիրել նաև հասարակ հուշանվերներ: Փափուկ խաղալիքներ, նկարի շրջանակներ, մագնիսներ և տարբեր գրառումներով բաժակներ աղջիկները, ամենայն հավանականությամբ, հարյուր օրինակով ունեն: Հավանաբար Դուք չեք ցանկանում, որ Ձեր նվերը դառնա հարյուրմեկերորդը:

Ընտանի կենդանի
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Եթե Ձեր ընկերուհին չի կարողանում անտարբեր անցնել կապուտաչյա կատվի կամ փափլիկ նապաստակի կողքով, ապա դա ամենևին չի նշանակում, որ նա պատրաստ է իր տանը այդպիսի մի փափկամազիկի պահել: Բացի այդ, մեծ հավանակություն կա, որ ի վերջո, կենդանին հայտնվի Ձեզ մոտ, և Դուք ստիպված կլինեք խնամել նրան:

Օծանելիք և շպարի պարագաներ
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Ամենահայտնի նվերները կարող են իրական աղետի վերածվել, եթե Դուք բացարձակ ոչինչ չեք հասկանում օծանելիքների կամ շպարի պարագաների հարցում: Եթե հստակ չգիտեք, թե ինչ է սիրում կամ ինչ է հարկավոր Ձեր ընկերուհուն, ապա դիմեք վաճառող-խորհրդատուների օգնությանը:

Էպիլյատոր
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Հավանականությունը, որ Ձեր ընկերուհին անսահման ուրախությամբ կընդունի այդ նվերը, կրկնում եմ՝ շատ փոքր է: Բացի այդ, որտեղի՞ց եք որոշել, որ կանացի մարմնի վրա ընդհանրապես մազ կա:

Հագուստ և ներքնազգեստ
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Եթե Դուք նոր եք ծանոթացել և վստահ չգիտեք Ձեր ընկերուհու հագուստի չափսը, ապա նրան ապարդյուն մի տխրեցրեք և հիասթափության պատճառ մի դարձեք:

Ճանապարհորդություն երկուսի համար
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Դա, անկասկած, հրաշալի նվեր կլիներ, եթե չլինեին որոշակի նրբություններ: Այս մտքից պետք է հրաժարվել այն պայմաններում, երբ, օրինակ, Դուք նոր եք ծանոթացել, եթե Ձեր ընկերուհին երազում է Փարիզի մասին, իսկ ամենասարսափելին կլինի այն, որ Ձեր սիրելիին առաջարկեք վճարել ճանապարհորդության գումարի կեսը:

Կեղծ իրեր
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Zara-ից գնված պայուսակը շատ ավելի գեղեցիկ է, քան կեղծ Birkin-ը, իսկ Asos-ից գնված վզնոցը կարող է մրցակցել կեղծ Marni-ի հետ:

Գումար
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Հիշո՞ւմ եք այս արտահայտությունը՝ «Կարևորը նվերը չէ, այլ ուշադրությունը»: Ծրարի մեջ դրված գումարը Ձեր անտարբերության ապացույցն է, նույնիսկ եթե Դուք ամուսնացած եք 20 տարի, և նա ասում է, որ «ամեն ինչ ունի»:

 

Գեղեցկության սրահի հավաստագիր կամ որևէ խանութի նվեր-քարտ
13 подарков, которые никогда нельзя дарить женщинам. Как не ошибиться в выборе подарка женщине?

Մտահղացումը լավն է, բայց ոչ բոլոր դեպքերում: Միշտ հաշվի առեք նրբությունները և մի խաբնվեք սրահների և խանութների գեղեցիկ առաջարկների վրա, քանի որ համոզված չեք մատուցվող ծառայությունների որակի վրա: Ամեն դեպքում Ձեզ ետ պահեք այս մտահղացումից՝ սիրելիի հետ հետագա անախորժություններից խուսափելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել