Եկեք չդոփենք տեղումAravot.am-ը գրում է.

Ինձ զարմացնում է Գառնու տաճարի մերձակա տարածքի շուրջը երկրում առաջացած աղմուկը: Առիթը անտիկ շրջանի տաճարից ավելի քան 90 եւ բաղնիքից 20 մետր հեռու շարժական ու բացօթյա, շարժական հենարանների վրա սեզոնային սրճարանի եւ հանգստի կազմակերպման նախագիծն էր, որը սկսել էր իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Ամռանը երկու անգամ եղել եմ Գառնիում, մեկ անգամ ընտանիքիս, մյուս անգամ` հյուրերի հետ: Երեկոյան ուզում էինք նստել, վայելել երաժշտության տակ երեկոյան գունային երանգներով ողողված անտիկ տաճարի հրաշքը, մի քանի ժամ մնալ հեթանոսական տաճարի տարածքում, սակայն տարրական սպասարկման բացակայությունը ստիպեց, որ շտապ հեռանանք: Ընդհանրապես, Հայաստան եկող զբոսաշրջիկները դժգոհ են երկրում սպասարկման մշակույթի ցածր որակից:

Մեկ անգամ մեր երկիր այցելողը երբեք երկրորդ անգամ չի գալիս: Այս ոլորտում մենք զգալի ետ ենք մնում մեր հարեւան Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից: Մշակույթի նախարարության մասնագիտական խորհրդի կողմից թույլատրված նախագծի իրականացումը առաջացրել է մի շարք կազմակերպությունների ու անհատ մարդկանց դժգոհությունը: Ընդհանրապես, վերջին շրջանում հասարակության տարբեր շերտերում դժգոհության ալիք է առաջացնում իշխանական որոշ մարմինների կողմից ձեռնարկվող ցանկացած նախաձեռնություն: Հասկանալի է, որ պատճառը սոցիալական համընդհանուր իրավիճակն է:

Գառնու տաճարի տարածքում շինարարություն իրականացնելու խնդրով ելույթ են ունենում կազմակերպություններ, խմբեր, անհատներ… չբավարարվելով դրանով, կոնկրետ քայլեր են ձեռնարկում շինարարական աշխատանքները խափանելու ուղղությամբ: Ես այս խնդրում անշահախնդիր կողմ եմ, ուստի եւ հանրությանն առաջարկում եմ ճիշտ կողմնորոշման համար իմ դիտարկումները: Անտիկ շրջանի մեր հանրապետության տարածքում այս եզակի հուշարձանի հետ կապված թոհուբոհը հիշեցնում է ոչ անցյալում Գանձասարի վանքի պարսպի խնդրի շուրջը մամուլում ու սոցցանցերում բարձրացված աղմուկը: Բայց երբ ես հին լուսանկարների իմ հավաքածուի մեջ (www.avetis.org ) գտա 1910 թ. ռուս հռչակավոր լուսանկարիչ Երմակովի փլուզված ու ավերակ պարսպով Գանձասարի վանքի պատկերը, ամեն ինչ պարզ դարձավ: Իսկ անտեղի աղմուկի տակ քողարկված էին մարդկային պարզ հարաբերություններ. մեկը վիրավորվել էր, որ մյուսը չի հովանավորել իր ձեռնարկը, հարմար էր գտել վրեժ լուծել վանական «պարսպով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել