1in.am-ը գրում է.
Ամերիկացի մասնագետներին հաջողվել է ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված բրինձ, որը միաժամանակ դիմացկուն է երաշտի, աղակալած հողերի և պարարտանյութերի պակասի պայմաններում: Այս մասին հայտնում է New Sсientist-ը:
«Այսպիսով ստեղծվել են պայմաններ՝ Ասիայի և Աֆրիկայի ռիսկային գյուղատնտեսական շրջաններում բրնձի կայուն բերքի ապահովման բարդագույն հանձնարարության լուծման համար»,- նշում է պարբերականը:
ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկներով՝ երաշտից աշխարհում տարեկան ընդհանուր 13 մլրդ դոլարի հացահատիկ է ոչնչանում: Եվս 1 մլրդ դոլարի հացահատիկ է կորում հողերի աղակալման հետևանքով: Պարարտանյութերի պակասից վնասի չափը հաշվել հնարավոր չէ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_256056.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



