Հայաստանում կատարվող իրադարձությունները և իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը միայն մեկ բացատրություն ունեն, այն է՝ Հայաստանը դարձնել անդամալույծ, որի խնամակալությունը կհանձնվի Ռուսաստանին: Ի նկատի ունեմ, որ Ղրիմի բնակչության խնդրանքի նման մի բան էլ հայաստանցիները կանեն, այն է, որ կխնդրեն Պուտինին տեր կանգնելու և հոգալու Հայաստանի բոլոր խնդիրները: Ռուսաստանին դա կուրախացնի, քանի որ իր ներկայությունը տարածաշրջանում կամրապնդվի կազմակերպված և կեղծված հանրաքվեի արդյունքում, որով Հայաստանը կմտցվի Ռուսաստանի Ֆեդերացիայի մեջ: Ի՞նչ պակաս Կալինինգրադ ենք, որ:
Ղրիմի բնակիչները հանրաքվե կանցկացնեն, որ մտնեն այդ ֆեդերացիայի կազմի մեջ. Արցախի պարագայում Զորին նման մի առաջարկ արեց Պուտինին, իհարկե, դա այլ կերպ արվեց, բայց ենթատեքստը այդ էր:
Այս պարագայում մտքիս են գալիս Հիսուսի խոսքերը, որոնք ասեց Հուդային. «Ինչ որ անելու ես, շուտով արա»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել