Փետրվարին վերջապես ձերբակալվել է Մեքսիկայի ամենափնտրվող նարկոբարոնը՝ Խոակին «Կարճլիկ» Գուսմանը, ով 2009թ.-ին հայտնվել էր «Forbes» ամսագրի միլիարդատերների ցուցակում: Գուսմանը ներառված էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործների ցուցակում:
Իշխանությունները երկար ժամանակ փնտրում էին նրան և ի վերջո իմացան, որ նա թաքնվում է Կուլյական քաղաքի շրջանում: 2014թ.-ի փետրվարին ոստիկանները յոթ տուն էին առանձնացրել, որտեղ, ամենայն հավանակությամբ, բնակվում էր նարկոբարոնը: Նրանք բոլորը կառուցված էին նույն սկզբունքով և բոլորի լոգասենյակներից ստորգետյա մուտք էր բացվում դեպի քաղաքային կոյուղագծերի թունելները:
Լուսանկարիչ Դենիել Բեչերիլին կարողացել էր սեփական աչքերով տեսնել «Կարճլիկի» գաղտնի թունելները, որը նա բազմաթիվ անգամ օգտագործել էր փախուստի դիմելու և թմրանյութ տեղափոխելու համար:

Մեքսիկացի զինվորականը բարձրացնում է լոգարանը, որի տակ գտնվում է մուտքը դեպի թունել և կոյուղագիծ: Այս դեպքից մի քանի օր առաջ Գուսմանը հենց այս ճանապարհով էր կարողացել փախչել ոստիկաններից:

Ելքը կոյուղագծից, որը տանում է դեպի Գուսմանի մյուս տան տակ:


Լրագրողները կոյուղագծով քայլում են դեպի թունել:

Այս սանդուղքների ելքը գտնվում էր հենց այն լոգարանի տակ:


Ահա և այդ լոգարանը:

Թունելներից ևս մեկը:

Գաղտնի թունելը կոյուղագծից անջատված էր այս երկաթե դռնով:

Կոյուղային համակարգից ևս մի լուսանկար:

Մեքսիկացի զինվորականը կոյուղագծի մեջ:

Ոստիկանները և զինվորականները մանրամասնորնեն զննել են այս գաղտնի թունելները:

Մեքսիկացի զինվորականը Գուսմանի տներից մեկի սենյակում:



