1in.am-ը գրում է.
Տեսագրությունում, որում երևում է, թե ինչպես է Ռիոյի քաղաքապետ Էդուարդ Պաիսը սխալ վայրում աղբ նետում, դիտումների ռեկորդ է սահմանել համացանցի բրազիլական հատվածում:
Համաձայն օրենքի՝ նման խախտումը պատժվում է 150-3000 ռեալով (2.32 ռեալը՝ 1 դոլար)՝ կախված նետված աղբի քանակից:
Իրավիճակը սրում է այն, որ վերջին օրերին քաղաքում մեծաքանակ աղբ է կուտակվել՝ կոմունալ ծառայությունների աշխատակիցների գործադուլի պատճառով, ովքեր պատասխանատու են փողոցներից աղբի հավաքման համար:
Իմանալով տեսագրության առկայության մասին՝ քաղաքապետն անձամբ է խնդրել տուգանել իրեն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_256048.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



