Lragir.am-ը գրում է.

Ebay ինտերնետ աճուրդում վաճառքի է դրվել Տու-95ՄՍ ռմբակոծիչը: Ինքնաթիռը նորմալ վիճակում է, իսկ նախնական գինը 3 միլիոն դոլար է:

Ըստ նկարագրության, ռմբակոծիչն Ուկրաինայում է և կարող է առաքվել ցանկացած երկիր, բացառությամբ 47 երկրների, որոնք նշված են ցուցակում: Չի նշվում, սակայն, թե այդ երկրներ ինչու չի կարող առաքվել:

Ինքնաթիռը թողարկվել է 1987 թվականին: Գնորդը վճարումը պետք է անի Օդեսայում կամ էլ Նիկոլաևում:

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի զինված ուժերում այլևս չեն կիրառվում նշված ռմբակոծիչները և սպառազինությունուից դուրս են եկել 2002 թվականից: Ուկրաինայից ունեցած 23 ինքնաթիռներց 8-ը փոխանցվել է Ռուսաստանին, 15-ն էլ ոչնչացվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել