Ամեն ինչ միշտ և միևնույն ժամանակ երբեք էլ սխալ չի ընթանում: Սա բավականին դժվար է հասկանալ, և լինելով մարդ արարած, հաճախ դժվարանում ենք կառավարել մեր զգացմունքները՝ դրա պատճառով նաև միտքը: 

Ամեն ինչ մեզ վրա ազդում է ոչ այնքան այն բանի համար, որ մենք դրանց կառավարման տակ ենք, այլ այն պատճառով, որ հաճախ չենք գիտակցում, որ դրանք կառավարում են մեզ: Ամեն ինչ միշտ սխալ ուղղությամբ է ընթանում, սակայն միևնույն ժամանակ դրանք իրականում սխալ չպետք է լինեն: Ահա թե ինչու.

10 Things You Need To Remember When Everything Seems To Be Going Wrong

1. Կան բաներ, որոնք մեր կառավարումից դուրս են:

Կյանքում ամեն ինչ չէ, որ հնարավոր է կառավարել ու հսկողության տակ ունենալ: Պատկերացրեք՝ ինչքա՜ն հրաշալի կլիներ, եթե մենք կարողանայինք կառավարել այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ: Սակայն իրականությունը բոլորովին այլ է, ու մենք պետք է ընդունենք դա, և որքան ավելի շուտ ընդունեք դա, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի ազատվել անկառավարելի իրադարձությունների հետևանքով առաջացած խնդիրներից:

Եթե դու չես կարող կառավարել դա, ուրեմն չպետք է անհանգստանաս դրա համար: Իհարկե, ասելն ավելի հեշտ է քան անելը, սակայն դա այնքան էլ դժվար չի լինի, եթե փորձեք ամեն ինչ կողքից դիտարկել ու մի կողմ դնեք հուզական մտածողությունը:

2. Ոչինչ չի կարող փոխարինել ժամանակը:

Շատ ժամանակ ոչ թե ամեն ինչ սխալ ու հակառակ է ընթանում, այլ ուղղակի հրաշալի չի ընթանում: Որովհետև մենք մտածում ենք, թե սխալ է ու թարս այն ամենը, ինչը չի համապատասխանում մեր սպասելիքներին:
Սա է այն հիմնական պատճառը, որ մենք չափից շատ ճնշում ենք գործադրում հաջողության հասնելու համար: Պետք է հիշել, որ ոչինչ էլ միանգամից չի լինում, ու ժամանակ է պահանջվում, որ ինչ-որ բան զարգանա ու հասունանա: Երբեմն չափից շատ ճնշումները կարող են ավելի վատ ազդեցություն ունենալ: Անհանգստանալն ու սթրեսի մեջ հայտնվելն այսպիսի բաների համար, անկասկած, ամենն ինչ ավելի կբարդացնեն:

3. Ձախողումը սովորելու գործընթացի մի մասն է:

Եթե դու պարբերաբար չես ձախողվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չես անում: Այո, դա ճիշտ է, եթե պարբերաբար չես ձախողվում, ուրեմն ինչ-որ բան ճիշտ չես անում: Շփոթվեցի՞ք: Որովհետև մենք հազվադեպ կարող ենք կանխատեսել մեր նպատակներին ուղղված քայլերի արդյունքները, անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կարող են դրանք ունենալ, ձախողվելը գործընթացի մաս է կազմում:
Եթե դու չես ձախողվում, նշանակում է՝ չես փորձում: Այնուամենայնիվ, եթե դու հաճախ ես ձախողվում, ուշադրություն դարձրու այն բանի վրա, որ նույն բանն ամեն անգամ չկրկնես:  Նախ հասկացիր, թե ինչ սկզբունքներով ես առաջ շարժվում, փորձարկիր դրանք, ձախողվիր, հետո առաջ անցիր՝ սովորելով սխալներից:

4. Չկան վերելքներ առանց վայրէջքների:

Ամեն ինչ միշտ չի կարող լավ լինել, որովհետև որքան ավելի լավ է ամեն ինչ ընթանում, այնքան ավելի շատ են մեր սպասելիքները: Որքան ավելի բարձր են մեր սպասումները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ չենք հասնի այդ սպասելիքներին: Շատ ժամանակ այն, ինչ մենք քիչ կամ փոքր ենք համարում, մյուսները կարող են բարձր համարել: Փոքրն ու քիչը կյանքի բնական մասն են կազմում: Սակայն այն, ինչ ցած է իջնում, կարող է նաև բարձրանալ, ուղղակի անհրաժեշտ է սթափ դատել ու հասկանալ, թե ինչ է պետք անել դրա համար:

5. Ամեն ինչ շատ ավելի քիչ վատ կլինի, եթե չկենտրոնանաս այն բանի վրա, թե որքան վատ է ամեն ինչ:

Մեր միտքը կարող է մեր ամենավատ թշնամին լինել: Երբ ամեն ինչ լավ է ընթանոմ, մենք ավելի երջանիկ ենք ու աշխարհն ավելի լավ լույսի ներքո ենք տեսնում, ու ամեն ինչ հրաշալի է երևում: Մյուս կողմից, երբ ամեն ինչ սկսում է վատ ընթանալ, մենք սկսում ենք մռայլ տրամադրվածություն ունենալ:
Ամեն ինչ ավելի մռայլ ու անգույն է թվում, ու այն ամենը, ինչի հետ գործ ենք ունենում, անհույս է թվում: Որքան ավելի անհույս է ամեն ինչ թվում, այնքան ավելի վատ ենք նկարագրում մեր փորձառությունը, որն իրականում ուղղակի  նորմալ կլիներ, եթե ավելի դրական տրամադրվեինք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում: Եվ որքան ավելի վատ մենք զգանք, այնքան ավելի շատ կներքաշվենք այն ճնշող ու մռայլ շրջանակի մեջ, որը մենք ինքներս ենք ստեղծում:

6. Դու միշտ էլ լավ կլինես՝ անկախ ամեն ինչից:

Մենք բոլորս էլ երբեմն ուղղակի չափազանցնում ենք ամեն ինչ: Իրականում, անկախ նրանից, թե որքան վատ է ամեն ինչ ընթանում, ու թե որքան ծանր հոգեբանական իրավիճակում ես գտնվում, դու չես կարող սկսել զրոյից ավելի ներքևից: Երբ դու «0»-ում ես, դու միայն կարող ես դեպի վերը բարձրանալ: Սակայն չկա մի այնպիսի իրավիճակ, երբ քեզ զգաս այնպես՝ ասես ամեն ինչ վերցրել են քեզնից:
Նույնիսկ, եթե քո բոլոր ֆիզիկական սեփականությունները քեզնից վերցնեն, նույնիսկ, եթե քո ընտանիքն ու ընկերները կողքիդ չլինեն, դու ունես քեզ: Դու ունես գիտելիքներ, քո մտքերը, քո միտքն ու փորձառությունները: Դու միշտ ինչ-որ բան արժես, ու այդ ինչ-որ բանը ոչ ոք չի կարող քեզնից վերցնել:


7. Այն, ինչ չի սպանում, ավել ուժեղ է դարձնում:

Կարող է ավելի ուժեղ դարձնել քեզ, և միշտ չէ, որ այդպես է. որպեսզի քո խնդիրները քեզ ավելի ուժեղ դարձնեն, դու պետք է սովորես դրանցից: Դու պետք է հասկանաս՝ որտեղ ես սխալվել: Ի՞նչը կարող էիր այլ կերպ անել և ի՞նչն ավելի արդյունավետ կլիներ: Ինչի՞ց պետք է խուսափեիր: Ի՞նչն էր, որ այնպես չարեցիր: Եթե դու կարողանաս սովորել դրանից, նշանակում է՝ դու ո՛չ ժամանակ, ո՛չ էլ էներգիա ես կորցրել: Մենք չենք կարող ընտրել այն, թե որքան արագ կսովորենք կյանքի դասերը. դա միայն կյանքն է որոշում, դե իսկ մենք պետք է երբեք չկորցնենք մեզ ու սթափ մտածենք:

8. Շատ հավանական է, որ նախկինում ամեն ինչ ավելի վատ էր, քան այժմ:

Այն մարդիկ են ավելի շատ սթրեսի ենթարկվում ու անհանգստանում, ովքեր կորցնելու ավելի շատ բան ունեն: Սա զարմանալի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ բոլոր այս անհատները չեն սկսել այն ամենով, ինչ նրանք այժմ ունեն: Նրանք շատ ավելի քչից են սկսել: 

Մենք հաճախ կառչում ենք անցյալից ու չենք կարողանում առաջ շարժվել, այնինչ միակ բանը, որ պետք է հաշվի առնենք մեր անցյալից, դա այն դասերն են, որոնք մենք քաղել ենք տարբեր իրավիճակներում հայտնվելիս, ձախողվելիս ու հաջողությունների հասնելիս:

9. Կյանքն ուղղակի խաղ է:

Մարդիկ մշտապես խաբկանքի մեջ են, թե ծիածանի այն կողմում իրենց գանձեր են սպասում, այնինչ իրականում այդպես չէ: Մեր կյանքը, փորձառությունները, այն ամենը, ինչ արել ենք ու պատրաստվում ենք անել, հենց այդ ամենի հատուցումն է: Ու երբ ամեն ինչ թարս է ընթանում, դա ուղղակի խաղի մի մասն է: 

Չկա ավելի ցածր մակարդակ, կա նոր մակարդակ, ինչպես որ խաղերում, կյանքը երբեմն ավելի է բարդանում, երբ առաջ ես շարժվում: Միակ բանը, որ ունենք, մեր կարողություններն են, որոնք ձեռք ենք բերում ընթացքում: Մենք միշտ էլ առաջընթաց ենք ունենում, նույնիսկ երբ դա չենք գիտակցում:

10. Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան:

Շատ մեծ է հավանականությունը, որ այն բանի համար, որ այդքան անհանգստանում ես, այնքան էլ կարևոր չէ: Շատ քիչ բաներ կան մեր կյանքում, որոնք անփոխարինելի են, անփոփոխելի ու մոռացվելու ենթակա: Կյանքում կարևոր է այն, ինչին անհատը կարևորություն է տալիս:

Իրականում ոչինչ էլ կարևոր չէ, միայն մարդիկ են կարևոր: Ինչ-որ մեկին կորցնելուց հետո է, որ մենք սկսում ենք կարևորել նրանց, ու դա ամենածանր զգացումն է, սակայն մենք պետք է այնքան հասունանանք, որ սկսենք գնահատել այն մարդկանց, ում ունենք մեր կողքին, որպեսզի այլևս այնքան չտխրենք նրանց կորցնելով:

Քանի դեռ մեր կարիերան առաջ է ընթանում, հրաշալի է ոգեշնչվել դրանով, բայց պատկերացրեք՝ երբ ոչ ոք աշխատելու կարիք չունենար, երբ մենք ապրեինք ուտոպիստական աշխարհում, միայն ադ ժամանակ մենք կսկսեինք տեսնել այն, ինչ իրականում ամենակարևորն է` ինքը կյանքը: Մնացած ամեն ինչ իրականում միայն այն է, ինչ անում ենք մինչ կհասնի ուտոպիստական այդ վիճակի ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել