Երեկ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նա փաստեց, որ կուտակային բարեփոխումների նախագիծը ընդունվել է 2011 թ.-ին և ավելացրեց, որ կամավորության սկզբունքով ոչ մի քաղաքացի կուտակային ֆոնդին փոխանցում չի կատարել: 

Իմ հարցին, թե ինչու անձամբ նա, լինելով իշխանության ներկայացուցիչ, ոլորտի պատասխանատու հանձնաժողովի նախագահ, փոխանցում չի կատարել, այդպես էլ համոզիչ պատասխան չստացա: 

Հ.Գ. Կարծում եմ, որ իշխանության շատ ներկայացուցիչներ նույնպես անվստահությամբ են վերաբերվում այս բարեփոխմանը, սակայն հասկանալի պատճառներով այդ մասին լռում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել