Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պատմել է, որ տեղական ընտրություններից հետո, որոնք կայանալու են Թուրքիայում մարտի 30-ին, կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի համացանցում։ Այս մասին նա անձամբ հայտարարել է ATV հեռուստաալիքի եթերում։ Հաղորդում է France Presse գործակալությունը։
Թուրքական կառավարության ղեկավարի խոսքերով՝ կարող են արգելվել տեսանյութերի տեղադրման հնարավորութուններն ընձեռող YouTube և աշխարհի ամենամեծ սոցցանցի՝ Facebook-ի կայքերը։ «Նոր քայլեր կլինեն, որոնք մենք կանենք այս ոլորտում մարտի 30-ից հետո, այդ թվում՝ արգելք», – ասել է Էրդողանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



