Մի կիրակի օր տանը հանգիստ նստած եմ: Հեռախոսը զանգեց: Վերցրեցի.
- Լսում եմ:
- Ալոոո, Կարենին կարելի է, բարեեեեվ Ձեեեզ:
- Կարենն է, իսկ ներեցեք, ո՞վ է:
- Ամալիկնա, իյաաա, տնաշեն, որ չզանգեմ, մի հատ չեք հիշի, չճանաչեցի՞ր, Կաաար....
- Հաաաաա, վաաայ Ամալիկ ջան, ոնց չճանաչեցի:
Մտքումս ասում եմ` տեսնես էս ո՞ր Ամալիկնա...
- Էս ո՞նց ա տանն ես, Կար ջան:
- Դե եսիմ, կիրակի էր, ասեցի տանը մնամ:
- Կար, էնքան եմ կարոտել ձեզ, ուզում եմ գալ ձեզ տեսության:
- Արի, Ամալիկ ջան, տան տեղը գիտե՞ս:
- Հա, կգտնեմ:
Այ քեզ բան, տեսնես էս ինչ Ամալիկա: Կամ աղն ա պակաս կամ մաղը` մտքումս ասացի ես: Մի կիրակի չպետք է սափրվեի, այն էլ չստացվեց: Սափրվեցի: Անցավ մոտ մեկ ժամ:
- Վաաայ պրիիիիվեեեետ, կյանք, էս ոնց ես փոխվել, մեծացել ես, բայց նույն Կարենն ես, ոնց էի կարոտել,- դուռը բացելուց հետո գիրկս ընկավ իմ հեռու բարեկամուհի Ամալիկը, որին մի կերպ մտաբերեցի մտքերիս կայծակնային խառնաշփոթից հետո:
- Տո պրիվեեեետ, այ Ամալիկ ջան, ճիշտն ասած այս քանի օրը մտքովս անցնում էիր, հլը տես, ինչ զուգադիպություն (թո բա թե): Արի, արի ներս արի, տեսնեմ ինչ խաբար, խեր լինի, հիշել ես, արի, արի: 
Ու այս կարգի մի քանի շաբլոն խոսքերով ներս բերեցի հյուրիս: Երկար-բարակ արհեստական ժպիտներից հետո անցանք Ամալիկիս այցելության բուն նպատակին:
- Կար ջան, ճիշտն ասած, մտածեցի դու լավ ծանոթություն ունես, կարող ա տղուս մի լավ գործի դնե՞ս...
Պահոոո, փաստորեն ես գործի դնող եմ` մտածեցի ես....
- Տղադ քանի՞ տարեկան է, Ամալիկ ջան:
- 19, Կար ջան:
- Բա բանակ չի՞ գնացել:
- Չէ հա, ինչ բանակ, հո ես խելառ չեմ, տղուս թողեմ տանեն բանակ:
Հոպպա, մտքումս ասի ես...
- Այսինքն, ո՞նց` թողես տանեն, հո քո թողելո՞վ չի:
- Դե, հիվանդություն ունի էլի, դրա համար չեն տարել:
- Ամալիկ ջան, մեր ոլորտում բանակում չծառայածներին չեն ընդունում, օրենքով չի թույլատրվում: 
- Հա լավ, թարգի, ուրեմն որ դու ուզես, չես կարա հա՞ մի բան անես:
- Այսինքն, ի՞նչ պիտի անեմ, որ շատ ուզեմ, օրենքը թույլ չի տալիս, Ամալիկ ջան:
- Չգիտեմ, մի բան արա:
- Ամալիկ ջան, փորձեմ մի բանով օգտակար լինել, մի գուցե ընկերներիցս ճշտեմ, այլ ոլորտում գործ գտնենք:
- Հա, Կար ջան մի բան մտածի:
- Մաթեմատիկայից կամ թվաբանությունից ո՞նց ա տղադ:
- Վաաայ, մաթեմից զզվումա, Կար ջան:
- Իսկ հայոց լեզվից ո՞նց ա....
- Դե եսիմ ռուսական դպրոցա ավարտել...
- Իսկ կոմպյուտերին տիրապետո՞ւմ է:
- Հաա, սաղ օրը օդնոկլասնիկումա, ընենց չատա անում, էլ դու սուս:
- Ամալ ջան, նկատի ունեմ Word, Exel, CorelDraw, 3DMax, դե տարբեր ծրագրեր նկատի ունեմ էլի:
- Հա դե, դրանց եղածն ի՞նչ ա որ, վռազ կսովորի:
- Բան չասի, որ ուզենա կսովորի` վռազ:)))))
Մի կում սուրճից խմեցինք, շարունակեցի:
- Ամալ ջան, իսկ եթե խոսեմ մի տեղ որպես պահակ ընդունեն, կաշխատի՞:
- Վաաայ, չէէէ, երևի չկարողանա, նա գիշերը կքնի, կլնենք խայտառակ:
- Իսկ եթե ավտոլվացման կետում խնդրենք, տեղավորեն:
- Չէ, շատ մրսկանա, կմրսի:
- Մտածեցի, Ամալ ջան, բենզալցակայանում ծանոթ ունեմ:
- Վայ, ինչ ես ասում, բեզինի հոտից ալերգիա ունի:
- Իսկ եթե մի տեղ հսկիչ դասավորենք, որ գնա-գա ու հսկի, դա ոնցա՞:
- Վաաայ, չի կարա, Կարեն ջան, ոտքերը շուտ ա հոգնում:
- Լավ, իսկ եթե մի տեղ բեռնակիր` գռուզչիկ դասավորե՞մ:
- Չէէէ, Կար ջան, մեջքից թուլա, չի կարա: 
- Լավ, բա ինչ կարա՞, այ Ամալ ջան....
- Դե ընենց մի աշխատատեղ չկա, որ շատ բան իրենից չպահանջվի, բայց նորմալ աշխատավարձ ստանա:
- Հիմա քո տղուն աշխատատեղ է պետք, թե՞ Չաշխատատեղ:
- Կարեն, ձե՞ռ ես առնում, էդ քո թվարկած գործերը էնքա՜ն են առաջարկել, ես էլ գիտեի մի նորմալ բան կառաջարկես,- նեղսրտեց Ամալիկը:
- Լավ, լավ մի նեղսրտիր, վերջին վարիանտը պահել էի սյուրպրիզի համար:
Վերցրեցի հեռախոսս, ձև արեցի իբր զանգում եմ: Ամալն ուշադիր և հիացմունքով նայում էր դեմքիս: Իբր զանգը գնաց, հայացքս փոխեցի.
- Ալո, բարև Ձեզ, Հռոմի Պապի տեղը չնշանակեք, մեր Ամալի տղեն գալիսա)))))))
Նեղացավ: Մերոնք մի կերպ մի հինգ րոպե զրույցի թեմաներ պեղեցին: Ամալս գնաց: Ես մի բան հասկացա` Հայաստանում աշխատատեղ դեռ կա, այ Չաշխատատեղ չկա.... Ու ըսենց մազալու կիրակի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել