1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի ներկայացուցիչները անօրինական են համարում Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, հաղորդում է Agence France-Presse-ը: Այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի վերաբերյալ փակ խորհրդակցությունների ընթացքում: 
«Միայն ամբողջ Ուկրաինայի տարածքում անցկացված հանրաքվեն է օրինական համարվում»,- լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: 
Մինչդեռ, ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը հինգշաբթի օրը արտահերթ նիստում որոշում է կայացրել որպես սուբյեկտ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին, իսկ Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել որպես ինքնավարություն ներառվել Ռուսաստանի կազմի մեջ, գրում է gazeta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել